Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1918-Ն որոշման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N 115 եզրակացության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-, դեմ- , ձեռնպահ- , համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն, Տեղ և Կորնիձոր բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում, համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն համարվող.
1) Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների <<գյուղատնտեսական արտադրական հողեր>> գործառնական նշանակության 0,0235 հեկտար հողամաս /09-101-0117-0007-03/.
2) Գյուղատնտեսական նշանակության հողերից 0,55297 հեկտար, որից 0,2842 հեկտար վարելահող /09-101-0117-0017-ից, 09-052-0014-0018-ից/, 0,05 հեկտար արոտավայր /09-111-0105-0001-ից/ և 0,21877 հեկտար այլ հողատեսք /09-101-0117-0007-02, 09-101-0135-0001-ից/. փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ ջրատնտեսական օբյեկտների /ՕԿՋ-ներ/ շահագործման համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |