Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36–րդ գլխի 685–րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 18-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.8153 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0062-0005) մակերեսով հողամասը և նրա վրա առկա շենք-շինությունները անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել <<Տեղի թիվ 1 նախադպրոցական հաստատություն>> ՀՈԱԿ-ին, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով <<Տեղի թիվ 1 նախադպրոցական հաստատություն>> ՀՈԱԿ-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։