Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի բյուջեի 2022 թվականի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության 1-6 հատվածների: |