Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 14-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի ընթացքի մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին: |