Ղեկավարելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ 4 արձանագրությունը , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի 10 կողմ, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է․
1․ Ընդունել ի գիտություն 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները։
2․Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ N4 արձանագրությամբ նշված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու ուղղությամբ և վերջնական արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն։