Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 136-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 370750,058 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 421016,630 հազ. դրամ» բառերով:
2)Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «Դիֆիցիտը (պակասուրդը)՝ 50266,572 հազ. դրամ»:
3)Որոշման 2-րդ, 3-րդ ,4-րդ,5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |