Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 48-րդ հոդվածի 4-րդ մասով և 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 13-րդ փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.345 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0058-0036) հողամասն՝ մրցույթով, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանելով 7124,25 (յոթ հազար մեկ հարյուր քսանչորս դրամ, 25 լումա) ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |