Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 85-Ա որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար` Ռ.Սարգսյանի 21.11.2016թ. թիվ 03/5353-16 գրությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ոչ պետական ներկայացուցիչ առաջադրել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ` Արտակ Զորիկի Աղաջանյանին : |