Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24 –րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանության արժանացնել Տեղ համայնքի համար մշակված տեղական սոցիալական ծրագիրը, որպես առանձին ծրագիր՝ համաձայն հավելվածի։ 2. Հավելվածում ներառված ծրագրերը իրականացնել առաջնահերթության կարգով՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում։
|