Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 1-ին մասով, 468-րդ հոդվածի 1-ին մասով, ու նկատի ունենալով <<Սերգեյ-Դավիթ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարինե Մինասյանի 16.01.2019թ. համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.
1. Ընդունել ի գիտություն ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի և <<Սերգեյ-Դավիթ>> ՍՊԸ-ի միջև 2010 թվականի փետրվարի 19-ին կնքված (գրանցված` Գորիս նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 270) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրում առկա անճշտությունների մասին տեղեկությունը:
2. Սույն որոշման 1-ին կետով նշված անճշտությունների ուղղման համար տալ համաձայնություն հողատարածքի չափը 41,5755 հա-ի փոխարեն նախատեսել 38,909 հա, հիմք ընդունելով որակավորում ունեցող <<Նարեկ և Մարտին>> ՍՊԸ-ի կողմից չափագրման արդյունքներով կազմված ճշտված հողամասի հատակագիծը:
3. Վարձակալության պայմանագրի ժամկետը նախապատվության իրավունքով երկարաձգել մինչև 2044 թվականը:
4. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով <<Սերգեյ-Դավիթ>> ՍՊԸ-ի միջև կնքել համաձայնագիր: