Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի Արցախյան խճուղի թիվ 17 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.06 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-111-0106-0054) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 201960 (երկու հարյուր մեկ հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։
2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |