Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի: |