1.ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 8-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող Սերյոժա Դավթյանի կողմից բնակելի տան կառուցման համար տալ շինարարության թույլտվություն:
1.1. Շինարարական աշխատանքներն իրականացնել 12 ամսվա ընթացքում։
1.2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տեղ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշում ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից:
|