Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ-, ձեռնպահ- , Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը» հաստատելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N22-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն՝ համաձայն հավելվածի:
|