Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. 1. Հաստատել՝
1.1. ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 1)
1.2. ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 2)
1.3. ՀՀ Սյունիքի մարզի «Կորնիձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 3)
համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 9-ի << Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 20-Ա որոշումը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից։ |