Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ,,18,, հոկտեմբերի 2016թվականի N 10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին: |