Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ, 62-րդ և 64-րդ հոդվածներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի ութերորդ նստաշրջանի հինգերորդ նիստի օրակարգը.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 17-ի N 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 7-րդ փողոցի թիվ 30/2 հասցեում գտնվող 0.06000 հա հասարակական նշանակության հողամասը անհատույց օգտագործման իրավունքով <<Կարմիր խաչի միջազգային կոմիտե>>-ին տրամադրելու մասին․
3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 141-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին․
4․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 13-րդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.33 հեկտար մակերեսով հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին․
5․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 13-րդ փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.345 հեկտար մակերեսով հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին․
6․Հայաստանի Հանրապետության Տեղ համայնքի և Ֆրանսիայի Մորնան քաղաքի միջև համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին․
7․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին․
8․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական իններորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին: |