Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 37-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ, 62-րդ և  64-րդ հոդվածներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի ութերորդ նստաշրջանի հինգերորդ նիստի օրակարգը.

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 17-ի N 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․

2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 7-րդ փողոցի թիվ 30/2 հասցեում գտնվող 0.06000 հա հասարակական նշանակության հողամասը անհատույց  օգտագործման իրավունքով <<Կարմիր խաչի միջազգային կոմիտե>>-ին տրամադրելու մասին․

3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 141-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին․

4․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 13-րդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.33 հեկտար մակերեսով հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին․

5․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 13-րդ փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.345 հեկտար մակերեսով հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին․

6․Հայաստանի Հանրապետության Տեղ համայնքի և Ֆրանսիայի Մորնան քաղաքի միջև համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին․

7․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին․

8․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական իններորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner