Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2020 թվականի N 56-Ա

ԴԱՎԻԹ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՇԵԳՈՒՆՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 275-283-րդ, 2191 –րդ և 305-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի վարչական իրավախախտումների հանձնաժողովի կողմից 2020թվականի հուլիսի 22-ին կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ N20 արձանագրությունը, ինքնակամ կառույցի լուսանկարները` որոշում եմ.

1. Քաղաքացի Դավիթ Վարուժանի Շեգունցի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 100000(հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 25-րդ փողոց թիվ 3 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա շենք-շինություններ ինքնակամ կառուցելու համար:

2. Դավիթ Շեգունցը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել ՀՀ ֆինանսների նախարարության Տեղ համայնքի 900285001666 հաշվեհամարին: Նշված ժամկետում տուգանքը կամավոր չմուծելու դեպքում այն կգանձվի օրենքով նախատեսված կարգով:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տեղ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Շեգունցին որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner