Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 48-րդ հոդվածի 4-րդ մասով և 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության «Արոտավայր» գործառնական նշանակության 0,4 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0124-0058) մակերեսով հողամասը՝ մրցույթով, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանելով 21000 (քսանմեկ հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |