Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հիմք ընդունելով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> փակ բաժնետիրական ընկերության գրությունը և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ` -, դեմ` -, ձեռնպահ` -, համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.06154 հեկտար, որից 0.02934 հեկտար (5 միավոր) վարելահող (կադաստրային ծածկագրեր՝ 09-101-0114-0013-ից, 09-101-0116-0011-ից, 09-101-0116-0014-ից, 09-101-0116-0016-ից, 09-101-0103-0018-ից/ և 0.0322 հեկտար (5 միավոր) այլ հողատեսքեր (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0104-0003-ից) փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<էներգետիկայի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 110ԿՎ լարման օդային գծի հենարանների շինարարության համար:
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: |