Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները ու դրույքաչափերը սահմանելու մասին:
2. <<Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի կողմից 2020 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 27-ի N 9-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
9. Ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին: