Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքին մասնակցելու Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և այդ նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերը իրականացնելու նպատակով համայնքներին տրամադրվող դրամաշնորհ ստանալու համար:
2. Հավանություն տալ Տեղ համայնքի կողմից սույն որոշման 1-ին կետով ծրագրի մասնակցության շրջանակներում համայնքապետարանի կողմից ընտրված «Համայնքային զարգացման կենտրոնի հիմնում» և «Կարի արտադրամասի ընդլայնումը որպես Տեղ համայնքի տնտեսական զարգացման բաղադրիչ» ծրագրերին:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |