Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն որոշումը ու նկատի ունենալով Շահում Դավթյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող Խնածախ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 20,0հա 5-րդ կարգի (տարեկան 1 հա-ի համար՝ 1250 ՀՀ դրամ) արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Շահում Բենիկի Դավթյանին (անձնագիր՝ AN 0356651, տրված՝ 05.02.2013թ., 032-ի կողմից)՝ անասնապահության նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: