Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1․1․ ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 1-ի,
1․2․ ՀՀ Սյունիքի մարզի «Կոռնիձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 2-ի,
1․3․ ՀՀ Սյունիքի մարզի «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 3-ի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> 2023 թվականի փետրվարի 06-ի N 13–Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 01-ից: