Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերով, 48-րդ հոդվածով, համաձայն Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի N 4-Ն որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

  1. 2018թվականի սեպտեմբերի 9-ին Տեղ համայնքի Խնածախ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով գյուղի բնակիչներ Վարդան Հրանտի Բաղդասարյանին, Գարուն Վաղարշակի Մուսայելյանին, Անդրանիկ Լազրի Առաքելյանին և Սեդա Գաբրիելի Մուսայելյանին համայնքի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից տրամադրել ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուրին 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ այրված բնակելի տները վերականգնելու նպատակով:
  2. 2018թվականի օգոստոսի 28-ին Տեղ համայնքի Տեղ գյուղում սուր թունավորման հետևանքով գյուղի բնակիչներ Արման Յուրիկի Դալլաքյանին, Արշավիր Արշակի Փարսյանին և Սենիկ Խորենի Աղաջանյանին, հիմք ընդունելով բժշկական հաստատությունների կողմից տրված բժշկական եզրակացությունները (էպիկրիզները) և բուժման շարունակականության անհրաժեշտությունը՝ համայնքի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից տրամադրել ֆինանսական օգնություն յուրաքանչյուրին 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner