Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետով և հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 23-ի << Տեղ համայնքի 2023թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 57-Ա որոշումը, որոշում եմ.
1.Կազմակերպել Ամանորյա տոնական միջոցառումներ:
2․Հանձնարարել․
1)Ներկայացուցչական միջոցառումների կազմակերպման, դրանց կատարումը վերահսկող և գնահատող հանձնաժողովին կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել հաստատման։
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահին՝ առաջացած ծախսերի ֆինանսական ապահովումը իրականացնել 2023թ. տարեկան բյուջեի Մշակութային միջոցառումների իրականացում բաժնի 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածով: