Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի N 2387-Ն որոշման դրույթներով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի 09-017-0002-0020 կադաստրային ծածկագրից 0,065 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը հասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Տեղ համայնք, գյուղ Արավուս, 8-րդ փողոց, թիվ 11/1 հասցե, ծածկագիր՝ 09022HEJPMLA:
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: