Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար 1 հեկտարի տարեկան մեկնարկային վարձավճար սահմանել կադաստրային զուտ եկամտի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ վարձակալ հանդիսացող հողօգտագործողների հետ քննարկել և համատեղ համաձայնությամբ նախկինում կնքված պայմանագրերում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ: |