Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 33-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) Փողոց 13 թիվ 3 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 570 ք.մ. հողամասը (վկ.11082016-09-0025, ծածկագիր՝ 09-101-0058-0025, կադաստրային արժեքը 1քմ 342 ՀՀ դրամ) 194940(հարյուր իննսուն չորս հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով,

2) Արցախի խճուղի թիվ 12/3 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 182,3 ք.մ. հողամասը (վկ.11082016-09-0022, ծածկագիր՝ 09-101-0058-0022, կադաստրային արժեքը 1քմ 342 ՀՀ դրամ) 62347(վաթսուն երկու հազար երեք հարյուր քառասունյոթ) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով,

3) Արցախի խճուղի թիվ 12/4 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 178,5 ք.մ. հողամասը (վկ.11082016-09-0024, ծածկագիր՝ 09-101-0058-0024, կադաստրային արժեքը 1քմ 342 ՀՀ դրամ) 61047(վաթսուն մեկ հազար քառասունյոթ) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով,

4) Ս. Բարխուդարյան 1/3/1 հասցեի բնակավայրերի նշանակության 50 քմ հողամասը (վկ.10052017-09-0014, ծածկ.09-101-0019-0036, կադաստրային արժեքը 1քմ 342 ՀՀ դրամ) 17100 (տասնյոթ հազար հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով,

5) Ս. Բարխուդարյան 1/3/2/1 հասցեի բնակավայրերի նշանակության 50 քմ հողամասը (վկ.03082017-09-0019, ծածկ.09-101-0019-0038, կադաստրային արժեքը 1քմ 342 ՀՀ դրամ) 17100 (տասնյոթ հազար հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով,

2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner