Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 9-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի ընթացքի մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N 35-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի N 7-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հողամաս օտարելու մասին