Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը`
1) Եկամուտների գծով՝ 137057,917 հազ. դրամ
2) Ծախսերի գծով՝ 148625,423 հազ. դրամ
2. Հաստատել բյուջեի տարեկան հաշվետվությունները համաձայն հետևյալ հավելվածների.
1) Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ առանձին եկամտատեսակների` հավելված 1,
2) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման` հավելված 2,
3) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ տնտեսագիտական դասակարգման` հավելված 3,
4) Համայնքի բյուջեի հավելուրդի կամ դեֆիցիտի` /պակասուրդի/ կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված 4,
5) Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրների կամ հավելուրդի օգտագործման ուղղությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված 5: |