Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 13-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2020 թվականի N 13-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-1 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն աճուրդ-վաճառքի ձևով օտարելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Տեղ գյուղ, 24-րդ փողոց, թիվ 10/1>> հասցեի /նպատակային նշանակությունը՝<<բնակավայրերի>>, գործառնական նշանակությունը՝ <<բնակելի կառուցապատման>>/, 497,8ք.մ. հողամասը (վկայական 12052020-09-0029, ծածկագիր՝ 09-101-0043-0008)՝ 210000 (երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ օժանդակ շինություն կառուցելու նպատակով,

2) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Տեղ գյուղ, Արցախյան խճուղի թիվ 2/2>> հասցեի /նպատակային նշանակությունը՝ <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>, գործառնական նշանակությունը՝ <<արդյունաբերական օբյեկտների>>/, 700,0ք.մ. հողամասը (վկայական 12052020-09-0030, ծածկագիր՝ 09-101-0124-0052)՝ 280000 (երկու հարյուր ութանասուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ արտադրական գործունեության օբյեկտ կառուցելու նպատակով:

3) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Կորնիձոր գյուղ, Գոմատեղերի թաղամաս թիվ 3/4>> հասցեի /նպատակային նշանակությունը՝ <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>, գործառնական նշանակությունը՝ <<գյուղատնտեսական արտադրական օբյեկտների>>/, 512,0 ք.մ. հողամասը (վկայական 12052020-09-0028, ծածկագիր՝ 09-052-0113-0058)՝ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:

2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -6

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner