Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>>օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 19-ի N 2/փ-61 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի (այսուհետ՝Համայնք) առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.58255 հա վարելահող և 0.86745 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագրեր՝ 09-044-0112-0669-ից), փոխադրել բնակավայերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության՝ նոր դպրոց կառուցելու նպատակով:
2․Սույն որոշման 1-ին կետով բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրված 1,45 հա հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |