Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, Տեղ համայնքի ավագանին որոշում է․ 1. Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի N 2-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 37-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
|