Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն որոշումը ու նկատի ունենալով Արտուր Ղուլունցի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող Խնածախ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 50,0հա 5-րդ կարգի (տարեկան 1 հա-ի համար՝ 1250 ՀՀ դրամ) արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 62500 (վաթսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Արտուր Կոլյայի Ղուլունցին (ն.ք. 001996404, տրված՝ 19.03.2014թ., 032-ի կողմից)՝ անասնապահության նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: