Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 17-ի առաջին նստաշրջանի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի N 2-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ֆինանսավարկային, իրավական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին,
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին,
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ֆինանսավարկային, իրավական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու մասին,
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու մասին,
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու մասին,
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 42-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
10. Արամ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին: |