Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2021 թվականի N 12-Ա

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Լուծարել «Սյունիքի մարզի Տեղի թիվ 2 նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Նշանակել կազմակերպության լուծարման հանձնաժողով (լուծարող) հետևյալ կազմով՝

1) Արկադյա Խաչատրյան-համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,

2) Անի Գալստյան-Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ-հանձնաժողովի անդամ,

3) Արշալույս Ավետիսյան-Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ-հանձնաժողովի անդամ,

4) Անժելա Գրիգորյան-Տեղի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-հանձնաժողովի անդամ,

5) Գալյա Բաղդասարյան-կազմակերպության տնօրեն-հանձնաժողովի անդամ:

3. Կազմակերպության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ սահմանել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս: 4. Լուծարման հանձնաժողովին՝ լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված՝ իրավաբանական անձի լուծարման կարգի պահանջներին համապատասխան:

5. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -4

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ

Դեմ -1

ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ

Ձեռնպահ -1

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(37.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner