Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 14-ի 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին,
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 56-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճարներ սահմանելու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով հողամասեր օտարելու մասին,
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կորնիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով հողամաս օտարելու մասին,
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը օտարելու մասին,
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: |