Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. 1.Համաձայնություն տալ Եվրոպական միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում ներկայացված նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի անդամագրվելուն:
2.Լիազորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցին հանդես գալու համայնքի անունից և մասնակցելու ԵՄ կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթին: |