Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման և հաշվի առնելով Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 20-ի N 2/փ-136 դրական եզրակացություւնն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, պաշտպանական կարիքների համար, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,7 հեկտար այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0101-0048-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2. Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |