Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 28-րդ, 32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 8-Ն որոշումը և հաշվի առնելով, որ խոշորացման արդյունքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքը օրենքով նախատեսված կարգով հանդիսանում է նախկին Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Քարաշեն, Խնածախ, Վաղատուր և Խոզնավար համայնքների իրավահաջորդը և նրանց կողմից հիմնադրված համայնքային ենթակայության հիմնարկների հիմնադիրը, որոշման նախագծի կողմ-7, դեմ-1, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել՝
1.1. ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 1)
1.2. ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 2)
1.3. ՀՀ Սյունիքի մարզի «Կորնիձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 3) համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածների:
2. Նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները համապատասխանեցնելու նպատակով ներկայացնել ավագանու քննարկմանը և հաստատմանը 2017 թվականի առաջին կիսամյակում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2017թ. հունվարի 1-ից: