Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70–րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումը և 2024 թվականի մարտի 13-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N 01 և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N 02 արձանագրությունները, որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքի Տեղ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,02 հա <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության, «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0023, վկայական N18102023-09-0056) դեղատուն կառուցելու նպատակով՝ 54980(հիսունչորս հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամով օտարել՝ Արագած Ալիշի Ղուկասյանին (անձ. AV0650779, տրվ. 23.02.2023թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից համայնքի բյուջեի 900285121110 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
3. Պարտավորեցնել գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել 105000(մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:
4. Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Լիանա Մանուչարյանին՝ գնորդի կողմից հողամասի գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5. Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: