Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 14-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> փակ բաժնետիրական ընկերության գրությունը և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ` -, դեմ` -, ձեռնպահ` -, համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 27-ի <<Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին>> N14-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) <<0,06154 հեկտար, որից 0,02934 հեկտար(5 միավոր)>> թվերը և բառերը փոխարինել <<0,06616 հեկտար, որից 0,03396 հեկտար(6 միավոր)>> թվերով և բառերով,

2) <<09-101-0103-0018-ից>>թվերից հետո լրացնել <<, 09-101-0111-0012-ից>> թվերը:

2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner