Ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 6-րդ կետի դրույթներով, ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի բյուջեի 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքի մասին՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության 1-6 հատվածների: |