Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 19-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2020 թվականի N 19-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020թվականի օգոստոսի 19-ի N 111 եզրակացության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0, համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0,5 հեկտար հողամաս (1. X=8613958.6953, Y=4385559,7590, 2. X=8613933.0869, Y=4385581,0973, 3. X=8614029.1091, Y=4385696.3350, 4. X=8614054.7175, Y=4385674.9967), (կադաստրային ծածկագիր՝ 09-090-0110-0001-ից) փոխադրել ջրային հողերի կատեգորիա` <<հիդրոտեխնիկական, ջրատնտեսային այլ օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ խմելու ջրի ջրառի (կապտաժ) կառուցման և շահագործման համար:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


Կողմ -6

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(444.91 Կբ)
(16.85 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner