Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին արձանագրում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Գառնիկ Վազգենի Կարապետյանը (համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին՝ համաձայն թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի N152-Ա որոշման, լիազորությունների ժամկետը 5 տարի՝ 2016 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ) 2019 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանուն ներկայացրել է դիմում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ լինելուց հրաժարվելու մասին:
2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Գառնիկ Վազգենի Կարապետյանի լիազորություններն իր հրաժարականի համաձայն վաղաժամկետ դադարեցվում են։
3. Սույն արձանագրությունը կազմված է երեք օրինակից, որից մեկը մնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմում, մյուսն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան, իսկ 3-րդ օրինակը տրվում է Գառնիկ Վազգենի Կարապետյանին։ |