Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2025 թվականի հուլիսի 11-ի հայտը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի S-8-79, /Մ-9/- Խնածախ-Վաղատուր /S-8-13/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 21+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: