Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596 հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման կոմիտե» ՊՄ-ի 2025 թվականի ապրիլի 09-ի հայտը, որոշում եմ.
1. «Պետական գույքի կառավարման կոմիտե» ՊՄ-ին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի 10-րդ փ․, թիվ 1 հասցեում 200 աշակերտի և 40 մանկապարտեզի երեխայի համար կրթահամալիրի կառուցման աշխատանքների համար:
2. «Պետական գույքի կառավարման կոմիտե» ՊՄ-ն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: