Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 24-րդ կետով և հիմք ընդունելով Գորիսի համայնքների միության գործադիր տնօրեն` Գ. Հարությունյանի 10.04.2017թ. գրությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. . Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքին անդամակցել Գորիսի Համայնքների Միությանը: 2. Գորիսի Համայնքների Միությանը փոխանցել համապատասխան տարեկան անդամության վճարը: |